30.09.2021. Մոտ 7500 թեստավորում է իրականացվել, մահացել է 21 հիվանդ
Առողջություն
11:09 30/09/2021
Հայաստան

30.09.2021. Մոտ 7500 թեստավորում է իրականացվել, մահացել է 21 հիվանդ

Երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք:

«Ունենք 650 առողջացած, 20 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1209 է»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։

Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  261 697 դեպք, որոնցից  241 841-ն` առողջացած, 5319-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13328 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում:

Համեմատության համար նշենք, որ երեկ կատարվել էր երեկ կատարվել էր 6402 թեստավորում, դրանից մեկ օր առաջ՝  4988 թեստավորում։



 

Placeholder
30.09.2021. Մոտ 7500 թեստավորում է իրականացվել, մահացել է 21 հիվանդ