ՀՀ-ն Արցախի Հանրապետությանը փոխանցեց մոտ 13.5 մլրդ դրամ
Տնտեսություն
12:42 30/09/2021
Հայաստան

ՀՀ-ն Արցախի Հանրապետությանը փոխանցեց մոտ 13.5 մլրդ դրամ

«Արցախի Հանրապետությանը հատկացվելիք 13 միլիարդ 473 միլիոն դրամից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ»,-կառավարության նիստում զեկուցելով Արցախին  հերթական դրամական հատկացում նախատեսող նախագիծը՝ հայտնեց  Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ  հատկացվող ֆինանսական օժանդակությունը  կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության հոկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների և տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման համար:

Նիկոլ Փաշինյանը շտապես արձանագրել, որ 2020թ. նոյեմբերից հետո Արցախին փոխանցվել է մոտ 100 մլրդ դրամի աջակցություն:

Placeholder
ՀՀ-ն Արցախի Հանրապետությանը փոխանցեց մոտ 13.5 մլրդ դրամ