Առողջ միջավայրի իրավունք. ԵԽԽՎ-ն առաջարկել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նոր արձանագրության նախագիծ
Քաղաքական
12:47 30/09/2021
Աշխարհ

Առողջ միջավայրի իրավունք. ԵԽԽՎ-ն առաջարկել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նոր արձանագրության նախագիծ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում հավակնոտ նոր իրավական դաշտ ստեղծել՝ ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակում, ամրապնդել «անվտանգ, մաքուր, առողջ և կայուն միջավայրի իրավունքը» և ներկայացրել է լրացուցիչ նախագիծ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արձանագրության, որը նման իրավունքն օրենքով կիրարկելի կդարձնի այն վավերացրած բոլոր երկրներում:

Սայմոն Մութկինի (Բելգիայի SOC) զեկույցի վրա հիմնված բանաձևում և հանձնարարականում Վեհաժողովը նշել է, որ նման իրավական տեքստը վերջապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանին կտա «անառարկելի հիմք` մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ` կապված մարդու առողջության, արժանապատվության և կյանքի վրա շրջակա միջավայրի բացասական ազդեցության հետ»:

Վեհաժողովը մատնանշել է, որ աշխարհի երկրների մոտ կեսը ճանաչել են նման «առողջ միջավայրի իրավունքն» իրենց սահմանադրություններում, այդ թվում ՝ Եվրոպայի խորհրդի անդամ 32 պետություններ: Միայն Եվրոպան չունի նման իրավունքը ճանաչող տարածաշրջանային համաձայնություն կամ պայմանավորվածություն:

Վեհաժողովի նախագիծն այժմ կդիտարկվի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից, որն ունի վերջնական խոսք Կոնվենցիայի նոր արձանագրության մշակման վերաբերյալ: Այն 2009 թ.-ին Վեհաժողովի կողմից նմանատիպ խնդրանքի հետ կապված որևէ գործողություն չէր ձեռնարկել։

Խորհրդարանականները նաև խորհուրդ են տվել Նախարարների կոմիտեին՝ կազմել Եվրոպական սոցիալական խարտիայի լրացուցիչ արձանագրություն` ապահով, մաքուր, առողջ և կայուն միջավայրի իրավունքի վերաբերյալ:
 

Placeholder
Առողջ միջավայրի իրավունք. ԵԽԽՎ-ն առաջարկել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նոր արձանագրության նախագիծ