30.09.2021. Վարանդայից հայտնաբերվել է 1 աճյուն
Տարածաշրջան
16:24 30/09/2021
ԼՂՀ

30.09.2021. Վարանդայից հայտնաբերվել է 1 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված  և մինչ օրս անհետ կորած համարվող հայկական կողմի ևս 1 զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Placeholder
30.09.2021. Վարանդայից հայտնաբերվել է 1 աճյուն