Ես էլի անակնկալներ եմ պատրաստում. դատավոր Զարուհի Նախշքարյան
Իրավունք
17:41 01/10/2021
Հայաստան

Ես էլի անակնկալներ եմ պատրաստում. դատավոր Զարուհի Նախշքարյան

«Կարծես թե մեր նախարարը խոստանում է կարգապահական վարույթները շատացնել։ Ընդ որում, ինձ համար տարօրինակ էր, որ նա համարում է՝ պետք է կարգապահական վարույթների քանակությունն ավելացնի և ոչ թե որակը»,- Դատավորների ընդհանուր ժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Նա նշեց, որ առ այս պահը չի  հասկանում, թե վեթինգ ասելով կառավարության ներկայացուցիչներն ինչ նկատի ունեն, իր համար մնում է անհայտ։

Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին՝ դատավոր Նախշքարյանն ասաց. «Դուք ուզում եք, որ ես ամբողջ իմ մարտավարությունը ձեր առջև բացե՞մ։ Ես էլի անակնկալներ եմ պատրաստում։ Այս պահի դրությամբ 2 վարույթը հասցեագրվել է Բարձագույն դատական խորհրդին»։

Placeholder
Ես էլի անակնկալներ եմ պատրաստում. դատավոր Զարուհի Նախշքարյան