Լոս Անջելեսի Սուրբ Ղևոնդյանց Մայր տաճարում տեղի է ունեցել Հայկոյի հոգեհանգստի արարողությունը
Մշակույթ
09:40 01/10/2021
Աշխարհ

Լոս Անջելեսի Սուրբ Ղևոնդյանց Մայր տաճարում տեղի է ունեցել Հայկոյի հոգեհանգստի արարողությունը

Լոս Անջելեսի Սուրբ Ղևոնդյանց Մայր տաճարում տեղի է ունեցել  ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են եղել մեծ թվով արվեստագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել Հայկոյի (Հայկ Հակոբյան) հոգեհանգստի արարողությունը։ Սիրված երգչին վերջին հրաժեշտն են տալիս բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, դերասաններ, արվեստի ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ։

Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին Երևանում։ Նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։

Placeholder