Օլիմպիական խաղերի բռցնքամարտի մրցաշարի ընթացքում մրցավարներն անարդար որոշումներ են ընդունել
Սպորտ
18:50 01/10/2021
Աշխարհ

Օլիմպիական խաղերի բռցնքամարտի մրցաշարի ընթացքում մրցավարներն անարդար որոշումներ են ընդունել

ԱԻԲԱ-ն հայտնում է,  որ անկախ փորձագիտական խումբը, Ռիչարդ Մաքլարենի գլխավորությամբ  հետաքննել է «Ռիո-2016» օլիմպիական խաղերի բռցնքամարտի մրցաշարը: Ինչպես փոխանցում է ՀԱՕԿ-ը, մրցավարները տարբեր սխեմաներ են կիրառել և անարդար որոշումներ ընդունել:

Այդ առթիվ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովն ասել է, որ ամեն բան կանի կեղծիքներ բացառելու համար:

Այժմ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթերը, որոնք այսուհետև կքննարկվեն մասնագետների հետ:

Հայտնի է նաև, որ Ռիոյի խաղերում  շուրջ մեկ տասնյակ մենամարտ կասկածելի ելք է ունեցել:

Placeholder