Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը
Տնտեսություն
20:12 01/10/2021
Հայաստան

Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը

Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը, որը մշակվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից` Շրջակա միջավայրի նախարարության  և այլ շահագրգիռ կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Արարատյան դաշտի ատլասը ներառում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին վերաբերող, ինչպես պետական մարմիններում առկա տվյալներն ու տեղեկատվությունը, այնպես էլ ԳԱՏՕ ծրագրի իրականացման ընթացքում հավաքագրված և վերլուծված  երկրատարածական տվյալները: 

Ատլասում առկա է, ինչպես քարտեզագրական, այնպես էլ վիճակագրական տեղեկտվություն: Այն բաղկացած է 48 թեմատիկ քարտեզներից:

Placeholder
Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը