Պատրոն Դավոն կալանավորվել է
Իրավունք
10:36 01/10/2021
Հայաստան

Պատրոն Դավոն կալանավորվել է

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո»֊ն կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Արմեն Հարությունյանը։

Պաշտպանի փոխանցմամբ՝ կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կալանավորվել էր պաշտպանության նախկին նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

 

Placeholder
Պատրոն Դավոն կալանավորվել է