Արշակ Կարապետյանը կարևորել է Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում
Քաղաքական
17:29 01/10/2021
Տարածաշրջան

Արշակ Կարապետյանը կարևորել է Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում

Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:
 

Placeholder
Արշակ Կարապետյանը կարևորել է Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում