Եվգենի Կիսինը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Պատերազմի զոհերի հիշատակին
Հասարակություն
12:17 01/10/2021
Հայաստան

Եվգենի Կիսինը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Պատերազմի զոհերի հիշատակին

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ  փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-29-ը Հայաստանում էր գտնվում հայ ժողովորդի մեծ բարեկամ, լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը: Սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է դաշնակահարի մենահամերգը՝  նոր ծրագրով։

Փառատոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 29-ին աշխահրահռչակ երաժիշտն իր կնոջ՝ Կարինա Արզումանովայի հետ, այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու այս՝ 2020 Պատերազմի անմեղ զոհերի հիշատակին։

Placeholder
Եվգենի Կիսինը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Պատերազմի զոհերի հիշատակին