Սալիվանը հանդիպել է Վաշինգտոն վերադարձած Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքական
11:27 01/10/2021
Աշխարհ

Սալիվանը հանդիպել է Վաշինգտոն վերադարձած Ֆրանսիայի դեսպանի հետ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Վաշինգտոն վերադարձած Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենի հետ քննարկել է վստահության ամրապնդման միջոցները: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տանը:

Ինչպես ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հանդիպումն անցել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցում նշված՝ ռազմավարական մի շարք հարցերի շուրջ խորացված կոնսուլտացիաների գործընթացին հավատարիմ մնալու հանձնառության շարունակության մեջ, վստահության ապահովման պայմանների ստեղծման և ընդհանուր նպատակներին հասնելու կոնկրետ միջոցների առաջարկի համար:

«Սալիվանը ողջունել է դեսպան Էթյենի՝ հոկտեմբերի վերջին Եվրոպայում նախագահ Բայդենի և նախագահ Մակրոնի հանդիպման նախաշեմին ԱՄՆ-ի կառավարությունում պաշտոնատար անձանց հետ փոխգործակցության պլանը՝ ընդհանուր օրակարգն առաջ մղելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Placeholder
Սալիվանը հանդիպել է Վաշինգտոն վերադարձած Ֆրանսիայի դեսպանի հետ