Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետին ազատել են պաշտոնից
Քաղաքական
12:09 01/10/2021
Հայաստան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետին ազատել են պաշտոնից

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Խաչատուր Խաչատրյանին ՊՆ  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատելու մասին։ 

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Խաչատուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»։

Հրամանագիրը ստորագրված է սեպտեմբերի 27-ին, մինչ այս պահը՝ հոկտեմբերի 1-ի  կեսօրի դրությամբ նոր նշանակում չկա։

Placeholder
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետին ազատել են պաշտոնից