Իրանի խորհրդարանի նախկին փոխնախագահ․ Իրանը պետք է ամեն գնով դիմադրի «զանգեզուրի միջանցքի» ստեղծման դավաճանական ծրագրին
Քաղաքական
13:24 02/10/2021

Իրանի խորհրդարանի նախկին փոխնախագահ․ Իրանը պետք է ամեն գնով դիմադրի «զանգեզուրի միջանցքի» ստեղծման դավաճանական ծրագրին

Իրանի  խորհրդարանի նախկին փոխնախագահ Ալի Մոթահարին թվիթերում գրառում է կատարել  Ադրբեջանի մասին, որում ասվում է․ 

«Իրանը պետք է ամեն գնով դիմադրի Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի՝ «Զանգզուրի միջանցքի» ստեղծման դավաճանական ծրագրին, որը կվերացնի Հայաստան-Իրան սահմանը և կփակի դեպի Եվրոպա Իրանի ճանապարհներից մեկը»։

Շարունակելով թիթերյան գրառումը՝ Ալի Մոթահարին գրում է, որ «Մայր Իրանին դավաճանելու փոխարեն Ադրբեջանի Հանրապետությունը պետք է վերադառնա դեպի իր մորը, հակառակ դեպքում նա կստանա այն նույն դասը, ինչ Սադամը»:

Placeholder
Իրանի խորհրդարանի նախկին փոխնախագահ․ Իրանը պետք է ամեն գնով դիմադրի «զանգեզուրի միջանցքի» ստեղծման դավաճանական ծրագրին