Բրիտանացի գիտնականները թվարկել են կորոնավիրուսային վարակի հիմնական նշանները
Աշխարհում
20:00 02/10/2021
Աշխարհ

Բրիտանացի գիտնականները թվարկել են կորոնավիրուսային վարակի հիմնական նշանները

Լոնդոնի կայսերական քոլեջի փորձագետները հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի առնվազն յոթ նշան, որով տարբերվում է այս հիվանդությունը մրսածությունից և գրիպից։

news.ru-ն գրում է, որ դրա համար գիտնականները ուսումնասիրել են 2020 թվականի հունիսից 2021 թվականի հունվար ամսվա տվյալները և հիվանդների բողոքները համադրել ՊՇՌ թեստերի արդյունքների հետ:

Ցանկը ներառում է կորոնավիրուսի հետևյալ ախտանիշները՝ տենդ, հազ, դող, ախորժակի կորուստ, մկանների ցավ, հոտի կորուստ կամ փոփոխություն, համի կորուստ կամ փոփոխություն:

Փորձագետներն ընդգծել են, որ եթե անձը չունի այս ախտանիշներից որևէ մեկը, ապա նա հիվանդ չէ COVID-19-ով։

Placeholder