02.10.2021. Կորոնավիրուսի 1152 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 հիվանդ
Առողջություն
11:29 02/10/2021
Հայաստան

02.10.2021. Կորոնավիրուսի 1152 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 հիվանդ

Հայաստանում հոկտեմբերի 1-ին կատարվել է 9656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1152 նոր դեպք: Առողջապահության նաարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 772 մարդ, գրանցվել է մահվան 16 դեպք։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 263 783 դեպք, որոնցից 243 341-ն` առողջացած, 5354-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1212 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6566 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 733 726 թեստավորում:
 

Placeholder
02.10.2021. Կորոնավիրուսի 1152 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 հիվանդ