Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանիայի Պալմա կղզու մոտ 3,5 հազար բնակչի կարգադրել են ապաստան գտնել իրենց տներում հրաբխի ժայթքման պատճառով, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ հղում անելով Կանարյան կղզիների շտապ օգնության էջին։
Ավելի վաղ շտապ օգնության ծառայությունները Պալմա կղզու բնակիչներին խնդրել են ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ կապված հրաբխի շարունակական ժայթքման հետ, քանի որ օդի որակը հնարավոր է վատթարանա։
Նաև նշվում են այն բնակավայրերն ու տարածքները, որոնց բնակիչներին կարգադրված է մնալ տանը:
Բնակիչներին խորհուրդ է տրվում փակել դռները, պատուհանները, շերտավարագույրները և, հնարավորության դեպքում, մնալ տների հետին մասում գտնվող սենյակներում, ինչպես նաև անջատել ջեռուցումն ու օդափոխությունը: Հրահանգների համաձայն ՝ բնակիչները չպետք է օգտվեն նաև հեռախոսից: