ԱՄՆ-ում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 700 հազարը
Աշխարհում
12:43 02/10/2021
Աշխարհ

ԱՄՆ-ում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 700 հազարը

ԱՄՆ-ում COVID-19-ի մահերի թիվը գերազանցել է 700 հազարը, հայտնել է Ջոնս Հոպկինսի համալսարանը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Գիտական հաստատությունը ամփոփել է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի տեղեկատվության համաձայն՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման ավելի քան 43,6 մլն դեպք է հայտնաբերվել, մահացել է 700 258 հիվանդ:

Placeholder
ԱՄՆ-ում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 700 հազարը