Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի ԱԳ նախարար․ Սաակաշվիլին մեր քաղաքացին է և մենք կաջակցենք նրան
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան արձագանքել է Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանը: Կուլեբայի հայտարարության մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և Ուկրաինան կօգնի նրան:
Նրա խոսքով, այսօր առավոտյան Ուկրաինայի ԱԳ նախարարություն կժամանի Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչը, ով կքննարկի առկա իրավիճակը: Ըստ Կուլեբայի, Ուկրաինան կպաշտպանի իր բոլոր քաղաքացիներին, երբ նրանք բախվեն խնդիրների:
«Բնականաբար, նա մեր քաղաքացին է, և մենք համապատասխանաբար կաջակցենք նրան: Այսօր առավոտյան մեր հրավերով արտաքին գործերի նախարարություն կգա Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչը, և մենք ամեն ինչ կքննարկենք նրա հետ: Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, երբ նրանք նեղության մեջ են», – ասել է Դմիտրի Կուլեբան:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ձերբակալվել էր Վրաստանում: Սաակաշվիլին տեղափոխվել է Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ: