Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հասարակություն
17:46 02/10/2021
Հայաստան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 23-ին, 27-ին և 29-ին, Նոր Նորքում` սեպտեմբերի 26-28-ը, Շենգավիթում՝ սեպտեմբերի 27-ին, Արաբկիրում՝ 24-ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 23-ին, 25-ին, 28-ին և 29-ին, Արաբկիրում` սեպտեմբերի 24-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 28-ին, Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում:

 Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Տվյալները հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 

Placeholder
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան