Հնդկաստանում փլուզվել է բազմահարկ շենք
Աշխարհում
16:22 02/10/2021
Աշխարհ

Հնդկաստանում փլուզվել է բազմահարկ շենք

Հնդկաստանի հյուսիսում բազմահարկ բնակելի շենքը փլուզվել է, որը կառուցված է եղել հենց բլրի լանջին։ ntv.ru-ն գրում է, որ ականատեսներին հաջողվել է նկարահանել փլուզման պահը:

Տեղական իշխանություններն այժմ հետաքննում են միջադեպի պատճառները: Վարկածներից մեկի համաձայն, բարձրահարկ շենքը փլուզվել է տարածքում սողանքի հետևանքով: Մեկ այլ վարկածով, վթարի պատճառը շինարարների սխալ հաշվարկներն էին, իբր նրանք անբավարար ամուր հիմք էին դրել, որն, ի վերջո, չի դիմացել բեռին:

Հաղորդվում է, որ փլուզման հետևանքով ոչ ոք չի մահացել: Բնակիչները նախօրոք տարհանվել են և վերաբնակեցվել հյուրանոցներում:

Placeholder
Հնդկաստանում փլուզվել է բազմահարկ շենք