Ռուս լեռնագնացը մահացել է Չեռնոգորիայի լեռներում
Աշխարհում
11:51 04/10/2021
Աշխարհ

Ռուս լեռնագնացը մահացել է Չեռնոգորիայի լեռներում

Ռուսաստանցի ալպինիստուհին զոհվել է Դուրմիտոր Լեռնային զանգվածում, հայտնել Է Չեռնոգորիայի փրկարարական ծառայությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Մարիա Կաբելնիկովան մահացել է Վելիկի Մեջեդի և Մալի Մեջեդի միջև ընկած հատվածում», - ասել են նախարարությունից:

Ռուս կնոջ մարմինը տեղափոխում են GSS-ի տասը աշխատակիցներ և Ժաբլյակի պաշտպանության ծառայության երեք անդամներ:

Միջադեպի մասին ազդանշանը հասել է Պաշտպանության և փրկարարական վարչության 112 համարին:

Placeholder