Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին միասին ժամանակ են անցկացրել
Աշխարհում
09:37 04/10/2021
Աշխարհ

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին միասին ժամանակ են անցկացրել

Քայնե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը շարունակում են մտերիմ հարաբերություններ պահպանել, ավելին, նրանց վերջերս նկատել են ռեստորանում միասին ճաշելուց: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով  Page Six-ին։

Ըստ թերթի, զույգը ռեստորանից դուրս է եկել ուշ երեկոյան՝ ընկերների հետ հանդիպումից հետո: Նշվում է՝ Քիմը նստել է մեքենան, որը վարել է Ուեսթը, իսկ նրանց ընկերները տեղավորվել են  մեքենայի հետևի նստարանին:

Փետրվարին Քիմ Քարդաշյանը Քայնե Ուեսթից ամուսնալուծության հայց է ներկայացրել, սակայն Քայնեն լուրեր է տարածել, որ նրանք կրկին միասին կլինեն։ Ամռանը Քայնեն թողարկել է «Come To Life» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի պրեմիերային ներկա է եղել նաև Քիմ Քարդաշյանը հարսանյաց զգեստով։ 

Երաժիշտը նաև օգնել է Քարդաշյանին վերափոխել իր KKW Beauty բրենդը, իսկ ավելի ուշ գնել է շքեղ առանձնատուն նախկին կնոջ տան մոտ:
 

Placeholder