Հայաստան կժամանի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրենը
Քաղաքական
18:20 04/10/2021
Հայաստան

Հայաստան կժամանի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրենը

Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և իր թիմը 2021 թ հոկտեմբերի 4-ից 8-ը կժամանեն Հայաստան։

Հայաստանում ԵՄ գրասենյակի փոխանցմամբ, առաքելությունը հաջորդում է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի այցին․ դեռևս ս․թ․ հուլիսին   հանձնակատարը ներկայացրել էր «Արևելյան գործընկերության ապագային միտված համատեղ աշխատանքային փաստաթուղթը», «Տնտեսական և ներդրումային պլանը» և, ըստ այդմ  Հայաստանի համար նախատեսված ուղենշային նախաձեռնությունները։

Առաքելության ընթացքում տնօրեն Մերեդիթը նախատեսում է հանդիպել կառավարության անդամների, բիզնեսի ոլորտի և քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարների հետ՝ քննարկելու Հայաստանի ուղենշային նախաձեռնությունները և հստակ նախանշելու դրանց իրականացման ճանապարհային քարտեզը հօգուտ ՀՀ քաղաքացիների։ 

Հետամտելով նույն նպատակին՝ առաքելությանը կմասնակցեն Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։

Placeholder
Հայաստան կժամանի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրենը