Տպավորիչ արդյունք՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների և երիտասարդական առաջնություններում
Սպորտ
18:02 04/10/2021
Հայաստան

Տպավորիչ արդյունք՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների և երիտասարդական առաջնություններում

Արդեն սովորական է դարձել հայ ծանրորդների հաղթարշավը միջազգային պաշտոնական մրցումներում: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ հերթական տպավորիչ արդյունքը գրանցվել է Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում զուգահեռաբար անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների և երիտասարդական առաջնություններում:

Հայաստանը ներկայացրել է 17 մարզիկ, միայն երկուսն են անմասն մնացել մեդալներից, մյուս 15 –ը կանգնել են պատվո պատվանդանին:

Երկամարտի ընդհանուր գումարով ինը մարզիկ դարձել են չեմպիոն, իսկ երեքական պատվիրակ ՝ արծաթե և բրոնզե մեդալակիր:

Ընդհանրապես Ֆինլանդիայի ստուգատեսում առանձին վարժություններում և երկամարտում Հայաստանի ներկայացուցիչները իրենց հետ հայրենիք են եբերլ 40 մեդալ և պարգևների հաշվարկով՝ թիմային հաղթանակ:

 

Placeholder
Տպավորիչ արդյունք՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների և երիտասարդական առաջնություններում