ԵՄ-ն աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի ջանքերին․ Անդրեա Վիկտորին
Քաղաքական
18:23 04/10/2021
Հայաստան

ԵՄ-ն աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի ջանքերին․ Անդրեա Վիկտորին

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը:

Արշակ Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմի՝ իրադրության ապակայունացմանը միտված գործողությունների մասին:

Իր հերթին, Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ ԵՄ-ն աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ այդ ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: 

Placeholder
ԵՄ-ն աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի ջանքերին․ Անդրեա Վիկտորին