Իտալիայում վեց մարդ է զոհվել մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով
Աշխարհում
12:16 04/10/2021
Աշխարհ

Իտալիայում վեց մարդ է զոհվել մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով

Շաբաթ օրը Սան Դոնատո Միլանեզե քաղաքում կործանված մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է շտապ օգնության ծառայության ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ  ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Ըստ «RaiNews24» լրատվական հեռուստաալիքի տեղեկատվության, ինքնաթիռն ընկել է վերանորոգվող, չբնակեցված շենքի վրա։

Հրշեջ -փրկարարները անհապաղ ժամանել են դեպքի վայր՝ մարելու վթարի վայրում բռնկված հրդեհը: Հրդեհվել է նաև մի քանի մեքենա, որոնք կայանված են եղել այդ շենքի դիմաց:

Միլանից Սարդինիա թռչող ինքնաթիռում, եղել են օդաչուն և հինգ ուղևորներ։

Placeholder
Իտալիայում վեց մարդ է զոհվել մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով