Իրանն ադրբեջանական օդուժի համար փակել է իր օդային տարածքը
Քաղաքական
17:03 05/10/2021
Տարածաշրջան

Իրանն ադրբեջանական օդուժի համար փակել է իր օդային տարածքը

Իրանի կառավարությունը պաշտոնական ռազմական ուղիներով ծանուցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը:

«Հաքքին.ազ»-ի փոխանցմամբ, ըստ զեկույցի՝ Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի օդուժի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում Նախիջևան։

«Բաքուն պաշտոնական Թեհրանի այս որոշումը համարում է հերթական դավաճանությունն ընդդեմ Ադրբեջանի, որն ընդունվել է Հայաստանի կառավարության դրդմամբ։ Թեհրանի այս քաղաքական որոշումը Բաքվին մղում է Իրանի կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշների վերաբերյալ  եզրակացությունների»,- գրում է աղբյուրը։

Placeholder