Champions Chess Tour․ Լևոն Արոնյանը հաղթել է Մամեդյարովին
Աշխարհում
10:21 05/10/2021
Հայաստան

Champions Chess Tour․ Լևոն Արոնյանը հաղթել է Մամեդյարովին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Meltwater Champions Chess Tour Finals արագ շախմատի առցանց մրցաշարում:

Արոնյանը վերջին տուրում 2,5-0,5 հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Այս հաղթանակի շնորիվ Լևոն Արոնյանը վաստակել է 24 միավոր և զբաղեցրել 3-րդ տեղը:

Արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի նախավերջին տուրում Արոնյանը  հաղթանակ էր տարել նաև աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ:

Հաղթողի կոչմանն արժանացել է Մագնուս Կարլսենը:

Placeholder
Champions Chess Tour․ Լևոն Արոնյանը հաղթել է Մամեդյարովին