Կրեմլից հաստատել են՝ Պուտին-Փաշինյան անձնական հանդիպում կլինի
Քաղաքական
10:12 05/10/2021
Տարածաշրջան

Կրեմլից հաստատել են՝ Պուտին-Փաշինյան անձնական հանդիպում կլինի

Նախապատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, այն կլինի անձնական։ «Ռիա Նովոստի»  գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն երեկ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը ևս հաստատել է հանդիպման նախապատրաստման մասին՝ տեղեկացնելով, որ այս տարվա ընթացքում արդեն երեք անձնական հանդիպում է եղել։

Հանդիպման օրակարագի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա։

Placeholder
Կրեմլից հաստատել են՝ Պուտին-Փաշինյան անձնական հանդիպում կլինի