Ցուկերբերգը Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի խափանումների պատճառով միլիարդավոր դոլարներ է կորցրել
Տնտեսություն
09:06 05/10/2021
Աշխարհ

Ցուկերբերգը Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի խափանումների պատճառով միլիարդավոր դոլարներ է կորցրել

Ֆեյսբուք ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը կորցրել է 6.6 միլիարդ դոլար Facebook և Instagram սոցիալական ցանցերի, ինչպես նաև WhatsApp մեսենջերի աշխատանքի խափանումների պատճառով: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Forbes- ը:

Միլիարդատերը նաև իր ծառայությունների խափանումից հետո մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակի վեցերորդ հորիզոնականն է իջել։  Ըստ NASDAQ ֆոնդային բորսայի, Facebook- ի բաժնետոմսերը հոկտեմբերի 4-ին Երևանի ժամանակով 23։00-ի դրությամբ նվազել են գրեթե 20 դոլարով (5.63 տոկոս):

Երեկ երեկոյան աշխարհի հազարավոր օգտվողներ բողոքում էին WhatsApp մեսենջերի, ինչպես նաև Facebook և Instagram սոցիալական ցանցերի աշխատանքի խափանումներից։ 

Placeholder