Ֆեյսբուքի 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել
Իրավունք
09:15 05/10/2021
Աշխարհ

Ֆեյսբուքի 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել

Ֆեյսբուքի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալները վաճառվում են հայտնի հաքերային ֆորումում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է PrivacyAffairs պորտալը:

Այսպիսով, օգտվողների անունները, էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները, գտնվելու վայրը, սեռը և իդենտիֆիկատորը հրապարակայնորեն հասանելի են:

Նշվում է, որ սա սոցիալական ցանցի պատմության մեջ օգտատերերի տվյալների ամենամեծ արտահոսքն է:

Երկուշաբթի օրը հայտնի էր դարձել, որ  Facebook- ի ծառայությունների աշխատանքում, ներառյալ Instagram-ը, WhatsApp-ը և Facebook Messenger-ը, տեղի է ունեցել լայնածավալ խափանում: Ամբողջ աշխարհում օգտատերերը չէին կարողանում օգտվել կորպորացիայի ծառայություններից:

Placeholder
Ֆեյսբուքի 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել