Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի իշխանությունները պետք է ապահովեն, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին արդարացի վերաբերմունքի արժանանա, և նրա իրավունքները հարգվեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին` ապահովել Սաակաշվիլիի նկատմամբ արդար վերաբերմունք՝ Վրաստանի օրենքներին և մարդու իրավունքների ոլորտում նրա ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»,-ասել է նա:
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ տեսանյութ հրապարակելուց հետո, որում պնդում էր, որ ժամանել է Բաթումի: Նախկին նախագահը ձերբակալվել է և այժմ գտնվում է Թբիլիսիի մոտ գտնվող Ռուսթավի քաղաքի բանտում: Ավելի ուշ դատախազությունը հայտնեց, որ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել սահմանի անօրինական հատման հիմքով: