Թևան Պողոսյանը՝ կառավարությանը. Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք
Քաղաքական
15:22 06/10/2021
Հայաստան

Թևան Պողոսյանը՝ կառավարությանը. Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք

Հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը, անդրադառնալով կառավարության տարածած այն պնդմանը, թե Հայաստանի օդային տարածքը երբևէ փակ չի եղել Ադրբեջանի համար, ինչպես նաև Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել Հայաստանի համար,2014-ից Ադրբեջանն է հրաժարվել օգտվել Հայաստանի օդային տարածքի, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկ հարց: Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել երբեք ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի համար, ապա ո՞րն էր խնդիրը, որ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ:

Արցախի Հանրապետությո՞ւնն էր արգելել, թե Ադրբեջանն Արցախը նախկինում իրը չէր համարում և պատասխանատվություն չէր կրում: Կամ բա եթե այդպես է, այդ ինչի՞ հիմա չի մեկնում, ռուսական խաղապահնե՞րն են արգելում, թե՞ Տեղ գյուղից այն կողմ այլ բան կա:

Դե գնա ու փորձիր հասկանալ այս ամենը: Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք, ալիևյան մի քանի օր առաջ արված  հայտարարությունները հայ ազգին չէ՞ր ուղղված:

Սա ու՞մ շահերի սպասարկմանն է միտված: Պատասխանի ակնկալիք չկա: Հասկանալի է ամեն ինչ, բայց դե մինչ մի բան գրելը, ներկայացնելը լավ մտածեք, թե դրա արդյունքն ինչ է լինելու»։

 

Placeholder
Թևան Պողոսյանը՝ կառավարությանը. Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք