Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք
Տարածաշրջան
12:55 06/10/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 34 918 թեստ, այստեղից 20 262-ը՝ հակագենի արագ թեստով և 14 656-ը՝ «ՊՇՌ»: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 623 830 դեպք: Ապաքինվել է ևս 1 633 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 594 669:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 9 134 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 836 443 մարդ, օրական՝ 9 075:

Կարանտինային գոտում է 52 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 077-ը:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք