Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամիր Աբդոլլահիան․ Ռուսաստանից ակնկալում ենք ուշադիր լինել տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ
Թեհրանն ակնկալում է, որ ռուս պաշտոնյաները զգայուն կլինեն տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությունների, ահաբեկիչների առկայության և խաղաղության, կայունության ու անվտանգության դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի տեղաշարժերի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այս մասին գրում է Pars Today-ը։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ում գլխավորած պատվիրակությունը Սերգեյ Լավրովի հրավերով երեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա, օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով այն հարցին, որ Ռուսաստանը հստակ դիրքորոշում չի ցուցաբերել Կովակսում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և արդյոք այդ կապակցությամբ Սերգեյ Լավրովի հետ քննարկումներ լինելո՞ւ են, ասել է. «Մենք այդ հարցը մանրամասն կքննարկենք չորեքշաբթի օրը կայանալիք մեր բանակցություններում»:
Նրա խոսքով, Իրանի և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունները վերջին տարիներին շատ սերտ են եղել: Փոխադարձ շահերի շրջանակում, երկու երկրներն իրականացրել են դրական քայլեր և կառուցողական համակարգում:
«Մենք հույս ունենք, որ այդ հնարավորությունը կօգտագործվի երկու երկրների փոխգործակցության արդյուքնում տարածաշրջանի աճին, զարգացմանն և կայուն անվտանգության ապահովմանը»,-ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Իրանի դիվանագիտական կառույցի ղեկավարը հավելել է, որ հաշվի առնելով Հարավային Կովկասում և Աֆղանստանում տիրող իրավիճակը, լուրջ քննարկումներ կլինեն տարածաշրջանային խնդիրների շուրջ: