Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներն են
Կրթություն, գիտություն
15:32 06/10/2021
Աշխարհ

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներն են

2021 թվականի քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է Բենջամին Լիստին և Դեյվիդ Մաքմիլանին ՝ մոլեկուլների սինթեզում կիրառվող ասիմետրիկ օրգանոկատալիզի մեթոդների մշակման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ» գործակալությունը։

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան նշել է գիտնականների ներդրումը արդյունավետ դեղամիջոցների ստեղծման և քիմիական արդյունաբերության բարելավման գործում: 

Բենջամին Լիստն աշխատում է Մաքս Պլանկի ածուխի հետազոտությունների ինստիտուտում (Mülheim an der Ruhr, Գերմանիա), Դեյվիդ Մաքմիլանը ՝ Փրինսթոնի համալսարանում (ԱՄՆ): 

Անցյալ տարի մրցանակը բաժին է հասել նրանց գործընկերներ Էմանուել Շարպանտիեին և Ջենիֆեր Դուդնային, ովքեր ստեղծել են գենոմի խմբագրման մեթոդը: 

Նոբելյան շաբաթը սկսվել է նախօրեին:

 

Placeholder
Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներն են