Արման Թաթոյանը կհանդիպի Հռոմի Պապի հետ
Իրավունք
09:00 06/10/2021
Հայաստան

Արման Թաթոյանը կհանդիպի Հռոմի Պապի հետ

Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այցը Իտալիա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ նախատեսված են Արման Թաթոյանի մասնակցությունը մի շարք հանդիպումների, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ինչպես նաև «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով բարձրաստիճան համաժողովին:

Այցի ընթացքում տեղի կունենան նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  մասնակցությամբ քննարկումներ Իտալիայի խորհրդարանում, ինչպես նաև մի շարք միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Placeholder
Արման Թաթոյանը կհանդիպի Հռոմի Պապի հետ