ՀԲ-ն վերանայել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ կանխատեսումը
Տնտեսություն
13:02 06/10/2021
Հայաստան

ՀԲ-ն վերանայել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ կանխատեսումը

Հրապարակվել է ՀԲ-ի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը (Աշուն, 2021):

Ըստ այդմ, Հայաստանում տնտեսական աճը 2021 թվականի առաջին կիսամյակում  սպասվածից արագ վերականգնվելու արդյունքում` ՀՆԱ-ի աճի կանխատեսվող տեմպը 2021-ի համար վերագնահատվել է մինչև 6,1% ՝ սույն թվականի ապրիլին կանխատեսված 3.4%-ի դիմաց: 

ՀԲ երևանյան գրասենյակի փոխանցմամբ,  այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված զարմանալիորեն ուժեղ վերականգնումը խթանեց տնտեսական ակտիվությունը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նոր ձևավորվող շուկաներ և զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, և, կանխատեսումների համաձայն, 2021թ տարածաշրջանային տնտեսության աճը կլինի սպասվածից բարձր, այն է՝ 5.5 տոկոս, նշված է այսօր հրապարակված Համաշխարհային բանկի ԵԿԱ տարածաշրջանի տնտեսական տեսության ամենավերջին խմբագրված տարբերակում:

Վերականգնումը մեծապես պայմանավորված էր այս տարվա առաջին կիսամյակում եվրոգոտում գրանցված ակտիվության արագ վերականգնման և ապրանքների գների շեշտակի աճի պայմաններում արտահանումների հզոր վերականգնմամբ, ինչպես նաև պատվաստումների և աջակցության փաթեթների տրամադրման արդյունքում ներքին պահանջարկի աճով:

Մանրամասները՝ հղումով։

 

Placeholder
ՀԲ-ն վերանայել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ կանխատեսումը