Այս տարի Ախալքալաքի կարտոֆիլը մեծ պահանջարկ ունի
Տնտեսություն
16:54 07/10/2021
Տարածաշրջան

Այս տարի Ախալքալաքի կարտոֆիլը մեծ պահանջարկ ունի

Այս տարի Ախալքալաքի կարտոֆիլի պահանջարկը մեծացել է: Ներկայիս դրությամբ գինը հասել է 1.10 լարիի: Վերջին 7-8 տարվա ընթացքում նման գին չի եղել: Հաճախորդները հերթ են կանգնել: Անդադար անձրևների պատճառով կարտոֆիլը չեն կարողանում հավաքել:

Jnews-ը գրում է, որ ախալքալաքցիների համար այս գյուղատնտեսական տարին բարեհաջող է, կարտոֆիլի բերքը լավ է, կարտոֆիլի պահանջարկը մեծ է, գինը նույնպես նախորդ տարիների համեմատ բարձր է: Շրջանում կարտոֆիլի բերքահավաքը սկսվել է սեպտեմբերի վերջին: Ի ուրախություն հողագործների, իրացման հետ կապված դեռ խնդիրներ չկան: Համապատասխանաբար աճել է կարտոֆիլի արտահանումը Վրաստանից: Կարտոֆիլը գնում են Ռուսաստան, Հայաստան և Թուրքիա արտահանելու համար:

Ախալքալաքի մունիցիպալիտետում հավաքվել է կարտոֆիլի բերքի մոտ 30% -ը: Պահանջարկը մեծ է, բայց եղանակը թույլ չի տալիս ֆերմերներին շարունակել կարտոֆիլի բերքահավաքը:

Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից գյուղի զարգացման և գյուղատնտեսության գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն չի բացառում կարտոֆիլի գնի անկում և կարծում է, որ Ախալքալաքի կարտոֆիլի մեծ պահանջարկը պայմանավորված է հարևան երկրներում վատ բերքով:

«Մունիցիպալիտետում կարտոֆիլի միջին բերքատվությունը նախորդ տարի 1 հա -ից 17 տոննա էր, այս տարի մենք նույնպես սպասում ենք նման բերքի: Շրջանում ցանված է մոտ 10 000 հա կարտոֆիլ և սպասում ենք միջինը 180 000 տոննա բերք», – ասել է Ռամազ Գոգոլաձեն։

 

Placeholder
Այս տարի Ախալքալաքի կարտոֆիլը մեծ պահանջարկ ունի