Գեղամ Մանուկյան. Կենտրոնի ոստիկանությունում մեկ այլ զավեշտ է
Քաղաքական
16:29 07/10/2021
Հայաստան

Գեղամ Մանուկյան. Կենտրոնի ոստիկանությունում մեկ այլ զավեշտ է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է.

«Նիկոլապետության զավեշտը սահմաններ չի ճանաչում։

Մինչ նա կառավարության նիստում էր բոլորին բռնելու կոչ անում, իրեն ծառայող ոստիկաններն էին կառավարության շենքի դիմացից բերման ենթարկում Շուշին ու Շուշվա պատմությունը դավաճաններից պաշտպանող ցուցարար դաշնակցական ուսանողներին։

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ԿՎ ատենապետ Տարոն Ղազարյանին Արաբկիրի քաղմաս բերման են ենթարկել բարձրախոս ունենալու համար։

Կենտրոնի ոստիկանատանն եմ, ուր բերման են ենթարկել ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամ Գոռ Սարգսյանին։ Այստեղ ոստիկանական մեկ այլ զավեշտ է, ցանկանում են քրգործ հարուցել, իբր Գոռը հայհոյել է։ Իսկ նա Կառավարության շենքի դիմաց ասել է հողատու, դավաճան բառերը»։
 

Placeholder
Գեղամ Մանուկյան. Կենտրոնի ոստիկանությունում մեկ այլ զավեշտ է