Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստոկհոլմում այսօր հայտարարելու են Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը։
Վեստի.ռու-ն գրում է, որ խիստ գաղտնիության մեջ է պահվում ոչ միայն մրցանակի ապագա հաղթողի անունը, այլ նաև հավակնորդների ամբողջական ցուցակը: Նրանց անունները գաղտնազերծվելու են միայն 50 տարի անց:
Օրինակ, միայն այժմ է հայտնի դարձել, թե ով է Ալեքսանդր Սոլժենիցինի հետ միասին 1970 թվականին առաջադրված գրականության մրցանակի համար: Ինչպես պարզվել է, հավակնորդների թվում են եղել Վլադիմիր Նաբոկովը, Խորխե Լուիս Բորխեսը, Պաբլո Ներուդան, Եվգենի Իոնեսկոն և Ժորժ Սիմենոնը: Ի վերջո, մրցանակը ստացել էր Սոլժենիցինը: