Հայտարարվել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Կրթություն, գիտություն
16:01 07/10/2021
Աշխարհ

Հայտարարվել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել տանզանացի Աբդուլռազակ Գուրնան, ով ապրում է Մեծ Բրիտանիայում: Այս մասին,  «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,  հայտարարել Է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։ 

«Գուռնան պարգևատրվել է իր  գաղութատիրության հետևանքների և փախստականի ճակատագրի` մշակույթների և մայրցամաքների անջրպետի անզիջում և սրտացավ հետազոտման համար », - ասել է կոմիտեն: 

Աբդուլ Ռազակ Գուրնան ծնվել է 1948 թվականին Զանզիբար կղզում ՝ արաբական ծագում ունեցող մահմեդականների ընտանիքում ։ 20 տարեկան հասակում տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, պաշտպանել է դոկտորի աստիճան Կենտիի համալսարանում և այժմ այնտեղ ղեկավարում է անգլերենի ամբիոնի ասպիրանտուրան ։

Placeholder