Դենիել Քրեյգը Հոլիվուդի Փառքի ծառուղում արդեն աստղ ունի
Մշակույթ
17:51 07/10/2021
Աշխարհ

Դենիել Քրեյգը Հոլիվուդի Փառքի ծառուղում արդեն աստղ ունի

Բրիտանացի դերասան Դանիել Քրեյգը, ով հայտնի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարում իր դերերով, անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, արարողությունը կայացել է նախօրեին։

«Երբեք չէի կարծում, որ ես ինքս պետք է ասեմ, բայց մեծ պատիվ է, որ Հոլիվուդում մարդիկ կքայլեն իմ վրայով», - արարողության ժամանակ կատակել է Քրեյգը:

Քրեյգի աստղը 2704 -րդն է և գտնվում է 7007 համարով շենքի մոտ։ Աստղն ընդգծում է դերասանի ներդրումը հատուկ գործակալի մասին սագայում:

Placeholder