Կառավարությունը որոշեց՝ վարչապետի գավաթը շահողը կստանա 1 մլն դրամ
Սպորտ
13:00 07/10/2021
Հայաստան

Կառավարությունը որոշեց՝ վարչապետի գավաթը շահողը կստանա 1 մլն դրամ

«Մենք ունենք հանձնարարական ամեն տարի անցկացնել 4 տարբեր սպորտաձևերից մասսայական միջոցառումներ, մրցաշարեր»,- կառավարության պահուստային ֆոնդից 35 մլն դրամ ԿԳՄՍ նախարարությանը հատկացնելու մասին նախագիծը զեկուցելիս հայտնեց նախարար Վահրամ Դումանյանը:

Նա ասաց, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 30-ին՝ Փարաքար-Էջմիածին մայրուղու 10 կմ հատվածում, որի համար էլ հատկացվելու է այդ գումարը:

«Այս 35 մլն դրամից 15 միլիոնը կազմում է մրցանակային ֆոնդը, մնացածը կազմակերպչական տարբեր նպատակների համար են»,- հայտնեց նախարարը:

Դումանյանը տեղեկացրեց, որ մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով:

Նրա խոսքով՝ առաջին տեղը գրավածները կստանան 1 միլիոն դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար դրամ, 11-20-րդը՝ 50 հազար դրամ:

Placeholder