Կասաբոկովն ադրբեջանցիների պահանջով Ամարասից հանել է Արցախի դրոշը, դրել՝ Հայաստանինը. Կարինե Գևորգյանը
Քաղաքական
17:43 07/10/2021
ԼՂՀ

Կասաբոկովն ադրբեջանցիների պահանջով Ամարասից հանել է Արցախի դրոշը, դրել՝ Հայաստանինը. Կարինե Գևորգյանը

«Ադրբեջանական կողմը պահանջել է Ամարասի վրայից հանել Արցախի դրոշը, և խաղաղապահների հրամանատար գեներալ Միխայիլ Կասաբոկովը հանել է Արցախի դրոշը, փոխարենը դրել է Հայաստանի դրոշը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Կարինե Գևորգյանը և հավելեց, որ դրանից հետո ադրբեջանցիները պահանջել է, որ դրվի Ադրբեջանի դրոշը, ինչից գեներալը հրաժարվել է:

Քաղաքագետը նկատեց, որ Կասաբոկովը դա արել է մինչև Էրդողան-Պուտին հանդիպումը, երբ վերջինս ասել է, որ իրեն բավարարում է համատեղ մոնիթորինգի առաքելության աշխատանքը  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

«Վլադիմիր Պուտինը գործնականում չի անում ոչ մի պատահական արտահայտություն, համենայն դեպս ես նման դեպք չգիտեմ»,-հայտնեց քաղաքագետը և ենթադրեց, որ դա փաստում է, որ Կասաբոկովի գործողությունները ոչ թե էմոցիոնալ էին, չնայած, ըստ իր տեղեկությունների, դրանք բավականին էմոցիոնալ են եղել, այլ փաստում էին իրականությունը:

Անդրադառնալով Սյունիքի խնդրին՝ քաղաքագետը հարց հնչեցերց, թե ինչո՞ւ է Հայաստանի օդը բաց է ադրբեջանցիների համար, երբ Իրանն  իրենը փակել է, և հավելեց, որ դեռ չունի այդ հարցի պատասխանը:

Գևորգյանը ենթադրեց, որ  դրա միակի պատճառն կարող է լինել այն է, որ ՀՀ իշխանությունները պարտավորություններ ունեն ստանձնած Թուրքիայի և Ադրբեջանի առաջ:
 

Placeholder
Կասաբոկովն ադրբեջանցիների պահանջով Ամարասից հանել է Արցախի դրոշը, դրել՝ Հայաստանինը. Կարինե Գևորգյանը