ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ. Փաշինյան
Իրավունք
12:48 07/10/2021
Հայաստան

ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ. Փաշինյան

«Ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա, ամեն տեղ մի քանի հոգի հավաքվում են և հակապաստվաստումային շարժում են անում, հիմա էլ ասում են կառավարությունը թունավորում է»,- կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և վստահեցրեց, որ բացի մանկահասակ երեխաներից, իր ընտանիքի բոլոր անդամները, պատվաստված են:

Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանության հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել պատվաստումային գործընթացում կեղծումներ կատարելու դեմ:

«ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք: Էդ բժիշկները, որոնք օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես դիմում են գլխավոր դատախազին և քննչական մարմիններին»,- ընդգծեց վարչապետը:

Նա հանձնարարեց, որ կառավարության նիստում այսուհետ միայն զեկուցեն խնդիրների լուծման մասին, իսկ թե ինչպես են լուծվում իրեն չի հետաքրքրում:
 

Placeholder
ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ. Փաշինյան