Քուվեյթից թռչող ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել թուրքական Տրապիզոնում
Տնտեսություն
15:09 07/10/2021
Տարածաշրջան

Քուվեյթից թռչող ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել թուրքական Տրապիզոնում

Քուվեյթից թռչող «Jazeera» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Տրապիզոնում ՝ օդանավում ռումբի մասին հաղորդագրությունից հետո։ Լուրը ըստ «CNN» -ի՝  գրում է «Ռիա Նովոստի» գորրծակալությունը։

Հեռուստաալիքի տվյալներով ՝ ուղևորները տարհանվել են, փորձագետները խուզարկում են օդանավը ՝ հնարավոր պայթուցիկ սարքի որոնման համար: 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ականապատման մասին հաղորդագրությունը կեղծ է եղել ։ 

«Տրապիզոնում վայրէջք կատարած ինքնաթիռում ռումբի մասին նախազգուշացումը կեղծ ահազանգ է», - հայտնել է ավիաընկերությունը:

Placeholder
Քուվեյթից թռչող ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել թուրքական Տրապիզոնում