Սիրիացիները հացի խնդիր ունեն
Աշխարհում
18:10 08/10/2021
Աշխարհ

Սիրիացիները հացի խնդիր ունեն

Սիրիայում ցորենի ճգնաժամը հանգեցրել է հացի սուր պակասի։ Պատերազմից առաջ երկրում ցորենի ավելցուկ կար, այժմ այն պետք է ներմուծի: Եվրանյուզը գրում է, որ 2020 թվականին հաջողվել է հավաքել ընդամենը մոտ 1 միլիոն տոննա հացահատիկ, ինչը նախապատերազմյան արտադրության քառորդ մասն է և տեղական սպառման կարիքների մեկ երրորդը:

«Հյուսիսարևելյան տարածաշրջանում սիրիական ցորենի 50-60 տոկոսն էր աճեցվում: Այս շրջանը պատերազմի ժամանակ դուրս է եկել պետական վերահսկողությունից: Տարբեր ահաբեկչական և զինված խմբեր գյուղատնտեսական տարածքներում տեղակայել են պարզունակ թորման մեքենաներ։

Բացի այդ, գյուղատնտեսության համար ջրի հիմնական աղբյուրը եղել է Եփրատ գետը, և Սիրիայի տարածք մտնող ջրի ծավալների նկատմամբ Թուրքիայի վերահսկողությունը բերել է գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիրների: Մենք բավարար քանակությամբ ցորեն ենք ներմուծում Ռուսաստանից` քաղաքացիների կարիքները բավարարելու համար»,- ասել է սիրիացի մասնագետը։

Ներմուծումը սրում է տնտեսական խնդիրները: Այդ պատճառով, կառավարությունը սահմանափակել է յուրաքանչյուր ընտանիքի կողմից գնվող հացի քանակը և վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է գները, որի արդյունքում Սիրիայի ողջ տարածքում կանայք կրկին հաց են թխում տանը:

ՄԱԿ -ի տվյալների համաձայն,  սիրիացիների 60 տոկոսը պատերազմի պատճառով սննդամթերքի պակաս ունի: Երկիրը կորցրել է գրեթե մեկ միլիոն հեկտար վարելահող:
 

Placeholder
Սիրիացիները հացի խնդիր ունեն