ԿԲ նախագահը հանդիպել է  Մարիո Դրագիի հետ
Տնտեսություն
10:45 08/10/2021
Հայաստան

ԿԲ նախագահը հանդիպել է Մարիո Դրագիի հետ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիին։

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ֆինանսական և տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, կարևորվել են հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 

Placeholder
ԿԲ նախագահը հանդիպել է Մարիո Դրագիի հետ